Իրանը փակել է Ֆրանսիայում Իրանագիտության ինստիտուտը Charlie Hebdo-ի ծաղրանկարի պատճառով

Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ իրանագիտության ֆրանսիական ինստիտուտի փակումը միայն առաջին քայլն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Իրանի իշխանությունները փակել են Ֆրանսիայում Իրանագիտության ինստիտուտը՝ ի պատասխան Charlie Hebdo պարբերականում Իսլամական Հանրապետությունում կրոնական իշխանության ծաղրանկարի հրապարակման: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Իրանի ԱԳՆ-ն ընդգծում Է Ֆրանսիայի կառավարության պատասխանատվությունը ազատության անձեռնմխելիությունը, մարդու իրավունքները խախտելու, կրոնական արժեքները վիրավորելու, կրոնական համոզմունքները խախտելու և այլ երկրների ազգային ինքնիշխանությանը սպառնալու ֆրանսիական պարբերականի հակամարդկային և գռեհիկ հրապարակման պատասխան լռության համար... առաջին փուլում արգելում ենք Իրանագիտության Ֆրանսիական ինստիտուտի գործունեությունը»,-ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին Charlie Hebdo երգիծական ամսագիրը հրապարակել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ծաղրանկարները։
Ամսագիրը հայտարարել էր, որ ծաղրանկարները մրցույթի մի մասն էին, որը հայտարարվել էր դեկտեմբերին՝ ի աջակցություն Իրանում բողոքի ցույցերի։
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել էր Իրանի իշխանության վերաբերյալ Charlie Hebdo-ի ծաղրանկարները, Ֆրանսիայի դեսպանը կանչվել էր արտաքին գործերի նախարարություն: