Հրազդան քաղաքի ազատ տնտեսական գոտում կկարողանան աշխատել արդյունաբերական ընկերություններ

Հրազդան. Արխիվային լուսանկար
Ecos ազատ տնտեսական գոտում կկարողանան աշխատել ոչ միայն կրիպտոարժույթների, այլև վերամշակող արդյունաբերության ոլորտի ընկերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հրազդան քաղաքի Ecos ազատ տնտեսական գոտում կարող են աշխատել արդյունաբերական ընկերություններ։ Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Ecos ազատ գոտին ստեղծվել է կառավարության որոշմամբ 2018 թվականի օգոստոսին։ Այստեղ տեղակայված էին միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններ (մասնավորապես՝ կրիպտոարժույթների մշակման, բայց ոչ դրանց առևտրի գծով, որը Հայաստանում չի կարգավորվում)։
Ազատ տնտեսական գոտին վերջապես կգործակվի՞․ էկոնոմիկայի նախարարն այցելել է Մեղրի
Այսօրվա որոշմամբ ազատ գոտում կարող են տեղակայվել նաև վերամշակող արդյունաբերության ընկերությունները։
Նշենք, որ Ecos ԱՏԳ-ն գոյություն ունեցող վեբ-կայքով չի զբաղվում, ուստի այն մասին, թե ազատ գոտում քանի ռեզիդենտ ընկերություն է գործում, այս պահին տեղեկատվության միասնական աղբյուր չկա։