Ռուսական շոու բիզնեսի սկանդալային աստղ Օլգա Բուզովան երեկ՝ հունվարի 4-ին, համերգային ծրագրով հանդես է եկել Երևանում: Ելույթից առաջ հասցրել է այցելել Գառնի և Սևան:
Երգչուհին Հայաստանի տեսարժան վայրերից փոքրիկ տեսանյութեր է հրապարակել ինստագրամյան էջում։
Սևանում Օլգան նավարկել է, ճաշել ու հիացել լճի գեղեցկությամբ:
Բուզովան երևանյան համերգից հետո մեկնել է Մինսկ։ Նա օդանավակայանում դիմել է հայ երկրպագուներին ու սեր խոստովանել։
«Հայաստա՛ն, ես քեզ շա՜տ–շա՜տ–շա՜տ սիրում եմ»,- հայերենով ասել է երգչուհին:
Հիշեցնենք, որ Բուզովայի նախկին սիրեցյալը հայազգի բլոգեր, երգիչ Դավան էր (Դավիթ Մանուկյան)։ Նրանք ավելի քան մեկուկես տարի միասին էին ապրում։ Զույգի բաժանման մասին հայտնի դարձավ 2021 թվականի հունվարին։