Դոնեցկը կրկին գնդակոծել են, մի կին է տուժել

Դոնեցկ
Ուկրաինական զորքերը շարունակում են գնդակոծել Դոնբասը, ինչի հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Դոնեցկում մի կին է տուժել։ Տեղեկությունը հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Կույբիշևսկի շրջանի գնդակոծության հետևանքով «Օկտյաբրսկի ռուդնիկ» հանքավայրում կին է վնասվածքներ ստացել, անձնական տվյալները ճշտվում են», - գրել է Կուլեմզինը Telegram–ում:
Նա նշել է, որ նաև տներ են վնասվել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 314-րդ օրը։