Բլինկենը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույց կունենա. Փրայս

Նեդ Փրայսը վստահեցրել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ մոտեցումը չի փոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն առաջիկա օրերին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույց կունենա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը, տեղեկանում ենք պետքարտուղարության պատոնական էջից։
«ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը պարբերաբար զրուցում է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկեր առաջնորդների հետ։ Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա կրկին հեռախոսով շփվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ»,–ասել է նա։
Միաժամանակ Փրայսն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել են երկկողմ հիմունքներով։ Նրա խոսքով` համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ` ինչպիսին է ԵԱՀԿ-ն, որպեսզի նպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և լուծումներ գտնեն ԼՂ հակամարտության կամ դրա հետևանքների լուծման համար։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել` ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդականի պաշտոնը: Փրայսն այս առնչությամբ ընդգծել է, որ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խախտում Հարավային Կովկասում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագա ապահովելու` Միացյալ Նահանգների դիրքորոշումը: