Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան տոնը։ Այն սկսում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում մինչև հունվարի 6-ը: Ինչպես միշտ, տոնը հայաստանյան եկեղեցիներում մեկնարկում է ճրագալույցի պատարագով։
Հայ առաքելական եկեղեցին տարվա ընթացքում միայն 2 օր է երեկոյան պատարագ մատուցում՝ Սուրբ ծննդյան և Սուրբ Զատիկի ճրագալույցներին։ Իսկ «Ճրագալույց» նշանակում է ճրագ, մոմ վառել՝ լուցանել։
Մարդիկ եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառած ճրագներ և մոմեր։ Դրանք խորհրդանշում են աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց տվեց ճանապարհը դեպի մանուկ Հիսուս:
Sputnik Արմենիայի ֆոտոշարքը` Օհանավանքից, Խոր Վիրապից և Մուղնու սուրբ Գևորգ վանքերից։