ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հունվարի 4-ին, ժամը 00։34-ին Արարատի մարզի Ոստան գյուղի 2-րդ փողոցում այրվել է տուն։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ–ը։
«Այրվել է կահույք և ջերմահարվել են պատերն ու կախովի առաստաղը (մոտ 25 քմ)»,– ասված է հաղորդագրությունում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ։
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:45-ին, մարվել` 00:55-ին: