ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների հետևանքով Վասիլևկայի բազմահարկ շենքում երկու մարդ է մահացել։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Վասիլևկայում ՈւԶՈւ-ն հարվածել է ոչ թե պարետատանը, այլ հարևան բարձրահարկ շենքին։ Երկու մարդ է զոհվել։ Վիրավորների թիվը ճշտվում է»,- գրել է նա։
Ռոգովի խոսքով՝ նախնական տվյալներով՝ ուկրաինական ԶՈւ–ն կրակել է HIMARS-ից։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 313-րդ օրը։