Թուրքիայի ընդհանուր համակարգին սևծովյան գազի միացման գործընթացն ավարտվում է. Էրդողան

Թուրքիան շուրջ 10 մլրդ դոլար կներդնի Սև ծովի Սաքարյա հանքավայրից գազի արդյունահանման և տեղափոխման նախագծում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Թուրքիայի ազգային գազատրանսպորտային համակարգին սևծովյան գազի միացման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է խորհրդարանում իշխող արդարություն և զարգացում կուսակցության նիստում։

«Մենք մոտենում ենք ազգային համակարգին սևծովյան գազի միացման մեր ջանքերի ավարտին։ Սևծովյան գազի շահագործման առաջին փուլը կմեկնարկի մարտի վերջին», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Էրդողանը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիան շուրջ 10 մլրդ դոլար կներդնի Սև ծովի Սաքարյա հանքավայրից գազի 540 մլրդ խմ–ի արդյունահանման և տեղափոխման նախագծում։ Նախատեսվում է, որ առաջին գազը հանքավայրից Թուրքիա կհասնի 2023 թվականին։
ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն Թուրքիայի դեմ կտրուկ քայլերի չեն դիմի. քաղաքագետն ասել է` ինչու
Կանխատեսումների համաձայն` Սաքարյան կկարողանա արդյունահանման առավելագույն ծավալների հասնել 2023 թվականին։