Թուրքիայի և Իսրայելի ԱԳ նախարարները պայմանավորվել են բարելավել երկկողմ հարաբերությունները

Իսրայելի դրոշ
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Թուրքիայի և Իսրայելի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Էլի Քոենը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է ` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։

«Նախարար Չավուշօղլուն Քոենին հիշեցրել Է Պաղեստինի հարցում Թուրքիայի զգայունության ու ակնկալիքների մասին և այդ համատեքստում ընդգծել, որ Անկարան անընդունելի է համարում Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի սադրիչ գործողությունները»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Չավուշօղլուն ընդգծել է, որ թուրքական կողմը կարևորություն է տալիս Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի պաշտպանությանը և ակնկալում է խուսափել ցանկացած սադրիչ գործողություններից։
Նախարարները պայմանավորվել են նաև համատեղ աշխատել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
Ավելի վաղ «Jerusalem Post»-ը գրել էր, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հունվարի 3-ին այցելել է Տաճարի լեռ։ Իսրայելի նախկին վարչապետ Յաիր Լապիդը նախազգուշացրել էր, որ Բեն Գվիրի նման գործողությունները լարվածություն կառաջացնեն Երուսաղեմում:
ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն Թուրքիայի դեմ կտրուկ քայլերի չեն դիմի. քաղաքագետն ասել է` ինչու