ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը` Արմինե Մուրադյանը, ֆեյսբուքյան էջում հրապարակել է իրենց նորածին դստեր` Նռանեի լուսանկարը։
«Հրեշտակ։ Սիրուն ջան։ Պուպուշ հրեշտակ։ Գանձուկ։ Հրաշք»,– Արմինե Մուրադյանի հետևորդները լուսանկարի մեկնաբանություններում բազմաթիվ քնքուշ խոսքեր են գրել։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը նախորդ տարվա հունվարի 22-ին էր։ Արմինե Մուրադյանը նախկինում նրա մամուլի քարտուղարն էր տարածքային կառավարման նախարարությունում։ Զույգի պսակադրությունը տեղի էր ունեցել Գեղարդավանքում, իսկ հարսանեկան խնջույքը՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում։
Նրանց առաջնեկը ծնվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին։