Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծության է ենթարկվել

Զինվորական
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանն այսօր հրթիռակոծության է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Տեղական ժամանակով 09:00-ին երկու հրթիռ է արձակվել Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող առաքելության աջակցության օբյեկտի ուղղությամբ: Հարձակման հետևանքով տուժածներ չկան, ռազմաբազային կամ կոալիցիայի սեփականությանը վնաս չի հասցվել», - ասվում է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները Դեր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունն օկուպացիա է և պետական ծովահենություն` նավթի անթաքույց գողության նպատակով:
ԱՄՆ-ի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին