«Ռոմեոն» և «Ջուլիետը» դատի են տվել համանուն ֆիլմի ռեժիսորին

Ջուլիետի տունը
Հանգուցյալ ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելին դերասաններին խոստացել էր, որ ֆիլմում բաց տեսարաններ չեն լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. 1968 թվականին նկարահանված «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի գլխավոր դերակատարները 500 մլն դոլարի հայց են ներկայացրել ամերիկյան Paramount Pictures դեմ` ընկերությանը մեղադրելով երեխաների նկատմամբ սեռական չարաշահումների մեջ, հաղորդում է Variety-ն:
Հայցի համաձայն՝ կինոընկերությունը սեռական շահագործման է ենթարկել դերասաններ Լեոնարդ Ուայթինգին և Օլիվիա Հասսիին, որոնք ֆիլմի նկարահանումների պահին 16 և 15 տարեկան էին: Նշվում է, որ հանգուցյալ ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելլին դերասաններին խոստացել է, որ ֆիլմում բաց տեսարաններ չեն լինի։ Սակայն հետագայում նա, իբր, Ուայթինգին և Հասիին կոչ է արել մերկ նկարահանվել տեսարաններից մեկում, հակառակ դեպքում «ֆիլմը կձախողվի»։ Ռեժիսորը վստահեցրել է դեռահասներին, որ նրանց կնկարահանեն այնպես, որ հանդիսատեսը նրանց մերկ չի տեսնի։ Սակայն, ասվում է հայցում, Ձեֆիրելին անկեղծ չի եղել դերասանների հետ. մերկ դեռահասների կադրերը հայտնվել են ֆիլմում։
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում մարդ է սպանել
Ուայթինգը և Հասսին այժմ պնդում են, որ տեղի ունեցածը նրանց հոգեկան տառապանք է պատճառել և ազդել հետագայում աշխատանքի տեղավորվելու վրա: Նրանք պահանջում են վնասի փոխհատուցում 500 մլն դոլարը գերազանցող գումարի չափով։