ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Սամվել Եղիազարյանը

ՔՊ գրասենյակ. Արխիվային լուսանկար
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Սամվել Եղիազարյանը, հայտնում են կուսակցության գրասենյակից։ Ընտրության արդյունքներն ամփոփվել են հունվարի 3-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդների և նախաձեռնողի նիստերի կազմակերպման հետ կապված և այլ ընթացիկ հարցեր։