ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Մեկ օրում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 36 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ հունվարի 3-ից 4-ը բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական և այլ հանցագործություններ։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել են 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, որի հետևանքով 37 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: