Լեհաստանն ԱՄՆ-ից գնել է ևս 116 «Abrams» տանկ

Ամերիկայից գնված տանկերը կընդգրկվեն 18-րդ մեխանիզացված դիվիզիայի սպառազինության մեջ, որը տեղակայված է երկրի արևելքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Լեհաստանը լրացուցիչ 116 «Abrams» տանկ է գնել ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լեհաստանի պաշտպանության նախարարությանը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն էր տվել Լեհաստանին տանկեր վաճառելուն՝ զինամթերքի հետ միասին։
«Փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հաստատել է լեհական բանակի համար 116 «M1A1 Abrams» տանկերի մատակարարման պայմանագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ամերիկյան Abrams-ի առաջին նմուշները Լեհաստան կհասնեն արդեն այս տարի։
««M1A1 Abrams» տանկերը կհարմարեցվեն Լեհաստանի Հանրապետության զինված ուժերի պահանջներին։ Այդ պահանջներին կհարմարեցվեն նաև հարակից սարքավորումները, այդ թվում տեխնիկական աջակցության և կառավարման մեքենաները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պենտագոնը դիտարկում Է Կիևին ժամանակակից տանկեր մատակարարելու հնարավորությունը. ԶԼՄ
Լեհ զինվորականները պարզաբանել են, որ գնված տանկերը կընդգրկվեն 18-րդ մեխանիզացված դիվիզիայի սպառազինության մեջ, որը տեղակայված է երկրի արևելքում։
Լեհաստանն ավելի վաղ պայմանագիր է կնքել ԱՄՆ-ից 250 Abrams տանկերի մատակարարման համար։