ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Կիևը նախատեսում է գարնանը ակտիվացնել մարտական գործողությունները։ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել 1 Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։
«Այս ամիսներն ամենաթեժն են լինելու ռազմական առումով», - պատասխանել է նա հաղորդավարուհու այն հարցին, թե ինչ սպասումներ հակամարտության հաջորդ վեց ամիսներից։
Բուդանովն ակնկալում է, որ առավել դաժան ռազմական գործողությունների ամիս կդառնա մարտը: Նրա խոսքով՝ Ուկրաինան ծրագրում է գարնանը լուրջ հարձակում իրականացնել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 313-րդ օրը։