Խոշոր ավտովթար Մասիս քաղաքում. կա 4 տուժած, բոլորը երիտասարդներ են

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները տեղափոխվել են Մասիսի ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Մասիս քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունվարի 3-ին` ժամը 22։29-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ։
Վանաձորում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ բուժքույրը վնասվածքներ է ստացել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Կ. Օ., ծնված 1999 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Ն․ Ե․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս․ Հ․-ն (ծնված 1997 թ.), Տ․ Օ․-ն (ծնված 2001 թ.) և Ա․ Ս․-ն (ծնված 2001 թ.) տեղափոխվել են Մասիսի ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Վթար Նոր Հաճնի կամրջի վրա. կան տուժածներ