Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «Charlie Hebdo»-ի հրապարակած ծաղրանկարը

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Ֆրանսիական ամսագիրը հրապարակել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ծաղրանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դատապարտել է ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրում հրապարակված ծաղրանկարը։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։
«Կրոնաքաղաքական իշխանության ծաղրանկարները հրապարակելու վիրավորական և անպարկեշտ արարքն առանց վճռական պատասխանի չի մնա։ Մենք Ֆրանսիայի կառավարությանը թույլ չենք տա հատել գիծը, նրանք միանշանակ սխալ ճանապարհ են ընտրել։ Ավելի վաղ մենք այդ պարբերականը ներառել էինք պատժամիջոցների ցուցակում»,-նշել է իրանցի դիվանագետը։
«Charlie Hebdo»–ն այսօր հրապարակել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ծաղրանկարները։
Ամսագիրը հայտարարել է, որ ծաղրանկարները մրցույթի մի մասն էին, որը հայտարարվել էր դեկտեմբերին` ի աջակցություն Իրանում ընթացող բողոքի ցույցերի։
Էրդողանը դատի է տվել ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին