ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ձմեռային զորակոչին ընդառաջ այցելել է հանրապետական հավաքակայան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նա անցկացրել է շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։
Ասրյանին են ներկայացվել զորակոչիկների ընդունման, բուժզննման և վիճակահանության ընթացակարգերի մանրամասները։
ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Հիշեցնենք` ձմեռային զորակոչը կսկսվի 2023թ-ի հունվարի 9-ից։