Ֆրանսիայում էկոակտիվիստները ներկ են լցրել վարչապետի նստավայրի վրա և ձերբակալվել. տեսանյութ

Ոստիկաններ
Ակտիվիստներին չեն բավարարում Ֆրանսիայի կառավարության ձեռնարկած քայլերը, և նրանք որոշել են իրենց դժգոհությունը հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Երկու էկոակտիվիստ այսօր նարնջագույն ներկ են լցրել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի ճակատամասին, նրանց ձերբակալել են։ Տեղեկությունը հայտնում է «Franceinfo»-ն։
Ֆրանսիայի վարչապետի նստավայրը գտնվում է Փարիզի Մատինյոն պալատում:
Փարիզի դատախազության տվյալով` 22-ամյա տղամարդը և 20-ամյա կինը ձերբակալվել են հասարակական գույքը փչացնելու և իշխանության համար պատասխանատու անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
Ըստ տեղեկությունների` ակտիվիստներն իրենց գործողություններով ցանկացել են դժգոհություն հայտնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարության ձեռնարկած ոչ բավարար միջոցների կապակցությամբ:
Մադրիդի Պրադոյի թանգարանում էկոակտիվիստներն իրենց սոսնձել են Գոյայի նկարների շրջանակներին