Էրդողանը կշարունակի միջնորդել Ուկրաինայի հարցով

Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներիի զրույցը նախատեսված է հունվարի 4-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ այսօր պլանավորված հեռախոսազրույցների ընթացքում մտադիր է բանակցային գործընթացում կրկին առաջարկել Անկարայի միջնորդությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դիվանագիտական աղբյուրը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների զրույցը նախատեսված է այսօր։ Լուրը ՌԻԱ Նովոստիին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Էրդողանը հույս ունի հունվարի 4-ին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ:
«Գալիք տարում նախագահ Էրդողանը մտադիր է շարունակել բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերը՝ հրադադարի հասնելու համար։ Ունենալով երկու կողմերի հետ բանակցություններ վարելու հնարավորություն ՝ Թուրքիայի նախագահը մտադիր է հետագայում ևս առաջարկել իր միջնորդությունը, այսօրվա հեռախոսազրույցն էլ բացառություն չի լինի»,–հայտնել Է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Կիևը տրամադրված է էսկալացիայի, այլ ոչ թե բանակցությունների։ Ավելի վաղ Կրեմլում նշել էին, որ Ռուսաստանը համաձայն է Արևմուտքի այն հայտարարությունների հետ, որ իրավիճակի հանգուցալուծման արդյունքը պետք է լինի արդար և երկարաժամկետ խաղաղությունը, սակայն Մոսկվայում դեռևս կարգավորման բանակցությունների հեռանկարներ չեն տեսնում: