ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրներում 2023 թվականի հունիսից պարտադիր սերտիֆիկացման կենթարկվի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու համար նախատեսված արտադրանքը։
Տվյալ պահանջը ներառված է ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ հաստատված «Քաղաքացիական պաշտպանության և բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում։
Փաստաթուղթը, որը մշակել են Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները, ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսից:
Տեխնիկական կանոնակարգը գործելու է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի տարածքներում: