Բռնցքամարտի խոշոր մրցաշար ՀՀ–ում. երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում

Մեծահասակների Եվրոպայի առաջնություն. արխիվային լուսանկար
2022-ին Երևանում տեղի էր ունեցել մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik.Հայաստանում այս տարի էլ բռնցքամարտի խոշոր մրցաշար կանցկացվի։ Ապրիլին Երևանում կկայանա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Մրցաշարն անցկացնելու հայտը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շահել է Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ պայքարում։
Հայտնի են նաև 2023-ին կայանալիք մյուս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնության մրցավայրերը։ Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը կկայանա հուլիսին Ռումինիայում, կրտսեր տարիքի պատանիներինը` օգոստոսին Սլովենիայում։ Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ադրբեջանում, իսկ մեծահասակների Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կնդունի Սերբիան հաջորդ տարվա մարտին։
Հիշեցնենք, որ 2022-ին Երևանում տեղի էր ունեցել մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը միջազգային մասնագետների կողմից որակվել էր որպես լավագույնը մարզաձևի պատմության մեջ։