Արցախից ևս 2 հիվանդ է Հայաստան տեղափոխվել

Արխիվային լուսանկար
Արցախից հայաստանյան բժշկական կենտրոններ տեղափոխված հիվանդները նորագոյացություններ ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Արցախից երկու հիվանդ է տեղափոխվել հայաստանյան տարբեր բուժկենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնից» 2 հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մինչ այդ՝ դեկտեմբերի 19-ից ի վեր 8 հիվանդ էր Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ–ներ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։