ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում հրաձգության զոհ է դարձել մեկ մարդ, ևս մեկը տուժել է, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջադեպի հետևանքով անչափահաս է զոհվել: Վիրավորի վիճակը գնահատվում է կայուն։
Հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիս-արևելքում ՝ Castleton Square առեւտրի կենտրոնի մոտ։ Կասկածյալը ձերբակալվել է ։