ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. «Ժոն Թոնգ» մակնիշի 30 ավտոբուսներն արդեն Երևանում են։ Ֆեյսբուքյան իր էջում լուրը հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու տեսանյութ հրապարակել, որում երևանյան փողոցներով անցնում են նոր ավտոբուսները։
Ավելի վաղ Հրաչյա Սարգսյանն իր էջում մեկ այլ տեսանյութ էր հրապարակել գործարանից, որտեղ արտադրվում են ավտոբուսները։
Նշենք, որ Հայաստանի մայրաքաղաքում հանրային տրանսպորտի հարցը շարունակում է մնալ ամենասուր խնդիրներից մեկը` չնայած իշխանությունների ձեռնարկած միջոցներին։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանից նախորդ տարի հայտնել էին, որ նոր 150 ավտոբուս ու 15 տրոլեյբուս առաջիկայում կներկրվեն Հայաստան։