Ռուս զինվորականները լրացուցիչ սոցիալական երաշխիքներ կստանան. Պուտինը հրաման է ստորագրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչև փետրվարի 1-ը նախագահին կզեկուցի Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մասնակիցներին սպառազինությամբ ապահովելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինծառայողների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվելու դեպքում զինվորականների, ռոսգվարդիականների և ՆԳՆ աշխատակիցների ընտանիքներին կվճարվի հինգ միլիոն ռուբլի, վիրավորում կամ կանտուզիա ստացած զինծառայողներին` երեք միլիոն ռուբլի:
ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ընկերություններին․ ՌԴ ՊՆ
Ավելի վաղ Պուտինը հրամանագիր էր ստորագրել նոր շրջաններ գործուղվածներին վճարումներ հատկացնելու մասին։
Ռուսաստանի նախագահը ՌԴ պաշտպանության նախարարությանը նաև հանձնարարել է մինչև փետրվարի 1-ը զեկուցել հատուկ ռազմական գործողության մասնակիցներին սպառազինությամբ, տեխնիկայով, նյութական միջոցներով և հանդերձանքով ապահովելու մասին:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զեկույց կներկայացնի հատուկ ռազմական գործողությանը մասնակցող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորամասերի և ստորաբաժանումների, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի, նյութական միջոցների և ռեսուրսների, այդ թվում համազգեստի և հանդերձանքի, հետախուզության շարժական միջոցների, անհատական զրահապաշտպանության և քողարկման միջոցների ապահովման, ինչպես նաև այս ոլորտում Ռուսաստանի պաշտպանության նախարարության աշխատանքի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանձնարարականի կատարման ժամկետը 2023 թվականի փետրվարի 1-ն է, պատասխանատուն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 312-րդ օրը։