ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Մոսկվան կչեզոքացնի Տոկիոյի կողմից ռազմական սպառնալիքները։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նրա խոսքով` երկրի խաղաղ զարգացումից հրաժարվելու` Ճապոնիայի քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար:
Մասնավորապես նա նշել է, որ Ճապոնիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտարտատարածաշրջանային գործընկերների ներգրավմամբ, պաշտպանության և անվտանգության ոլորտում դոկտրինալ փաստաթղթերն է նորացնում հարվածային ներուժի ստեղծման նպատակով, աննախադեպ ծավալներով ավելացնում է պաշտպանական ծախսերը։
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը պարբերաբար բարձրաձայնում է իր դիրքորոշումն այդ կապակցությամբ ինչպես հանրային տարածքում, այնպես էլ դիվանագիտական խողովակներով։ Ռուդենկոն նախազգուշացրել է, որ եթե Ճապոնիայի կողմից ռազմական ակտիվությունը շարունակվի, ապա Ռուսաստանը ստիպված կլինի համարժեք միջոցներ ձեռնարկել։