ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը կարող է հարցականի տակ դրվել ՌԴ–ի պատճառով. Բոլթոն

Դոնալդ Թրամփի նախկին օգնականը նշել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակում Անկարան չի ցանկանում կոշտ հակառուսական դիրքորոշում ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի– Sputnik. ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի կարծիքով` 2023 թվականին Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հարցականի տակ դրվել , քանի որ Ուկրաինայի հակամարտության ֆոնին թուրքական իշխանությունները չեն ցանկանում կոշտ հակառուսական դիրքորոշում ունենալ։
Աթենքն իր հակասությունները փորձում է ներկայացնել որպես ՆԱՏՕ–ի հետ Թուրքիայի խնդիրներ. Աքար
Նրա կարծիքով, առաջիկա ամիսներին «Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը» գործնականում իսկապես փորձության կենթարկվեն։
«Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու ցնցող որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել նրան դժվար պահերին` ցավոք, ներառյալ Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հարցականի տակ դրվի 2023 թվականին, եթե նախագահ Էրդողանը վերընտրվի»,- գրել է Բոլթոնը The Daily Telegraph-ի հրապարակված հոդվածում։
Նա նաև նշել է, որ Գերմանիայի հայտարարությունները (պաշտպանական ծախսերն ավելացնելու մտադրության մասին) դեռևս չեն իրականացրել։
«Գերմանիայի կանոնավոր պաշտպանական բյուջեն 2023 թվականին ավելի քիչ կլինի, քան 2022 թվականին»,- ասել է Բոլթոնը՝ հավելելով, որ Բունդեսվերի համար հատուկ ստեղծված հիմնադրամից 100 միլիարդ եվրոյի միջոցները դեռ չեն օգտագործվել զենքի և ռազմական տեխնիկայի արդիականացման համար։
Թուրքիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը
Միաժամանակ Թրամփի նախկին օգնականը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության երկարացումը կնպաստի Արևմուտքում դժգոհության աճին։