Մրցանակային ֆոնդը` 642 հազար դոլար. Խաչանովը թենիսի միջազգային մրցաշարի 2–րդ փուլում է

Երկրորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի բրիտանացի թենիսիստ Ջեք Դրեյփերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ շրջափուլ։
Առաջին շրջափուլում Խաչանովը հաղթել է արգենտինացի Պեդրո Կաչինին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե և 6:2, 6:4 հաշվով ավարտվել Կարեն Խաչանովի հաղթանակով։
Ռուսաստանցի թենիսիստ Խաչանովը հրաժարվել է պատասխանել քաղաքացիությունը փոխելու մասին հարցին
Երկրորդ փուլում Խաչանովը կհանդիպի բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ։
Նշենք, որ Ադելաիդայում ընթացող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 642 հազար դոլար։