Լոռու մարզի Բազում գյուղում այրվում են մոտ 300 քմ մակերեսով երկհարկանի տնակներ

Այրվում են մոտ 300 քմ մակերեսով երկհարկանի տնակներ։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի –Sputnik. Հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Բազում գյուղի Էներգետիկների ավան թաղամասի 8-րդ փողոցում գտնվող տնակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհ Լոռու մարզի Բազում գյուղի Էներգետիկների ավան թաղամասի 8-րդ փողոցում գտնվող տնակներում
«Հունվարի 3-ին, ժամը 02։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում բնակավայրի Էներգետիկների ավան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ այրվում է Փամբակ համայնքի Բազում բնակավայրի Էներգետիկների ավան թաղամասի 8-րդ փողոցում գտնվող երկհարկանի, փայտաշեն բազմաբնակարան շինությունը (մոտ 450-500 քմ)»,–գրում է կայքը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Հրդեհ Լոռու մարզի Բազում գյուղի Էներգետիկների ավան թաղամասի 8-րդ փողոցում գտնվող տնակներում
Այրվում են մոտ 300 քմ մակերեսով երկհարկանի տնակներ։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։
Դաժան սպանություններից մինչև հղիի վրաերթ. 2022-ի՝ հասարակական հնչեղություն ստացած դեպքերը