Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 7 տուժածից 3–ը երեխաներ են

Տուժածների վիճակը հիմնականում ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Արարատի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 7 տուժած կա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Երասխ-Երևան ավտոճանապարհի 60-րդ կմ-ում «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժած ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 2012 թ․), Մ․ Ս․-ն (ծնված 2017 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2019 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ա․ Ս․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության»,–նշված է հայտարարության մեջ։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Վանաձորում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ բուժքույրը վնասվածքներ է ստացել
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։