Հունվարի առաջին օրերին Երևանի շտապօգնությունը օրական մոտ 950 կանչ է ստացել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը։
«Այս տարի կանչերի թիվը զգալիորեն ավելի շատ է եղել, քան նախորդ տարիներին։ Զանգերի մեծ մասը կապված է եղել սուր շնչառական հիվանդությունների հետ։ Երկրորդ տեղում, ավանդույթի համաձայն, սրտանոթային համակարգի հիվանդություններն են»,- ասաց նա։
Նրա խոսքով` շտապօգնություն դիմած քաղաքացիների միայն 20%-ն է հոսպիտալացման կարիք ունեցել, հետևաբար ոչ բոլոր կանչերն են եղել անհետաձգելի։
Ստեփանյանն ընդգծեց, որ քաղաքացիները միշտ չէ, որ հասկանում են, թե երբ է պետք շտապօգնություն կանչել։ Նա խորհուրդ տվեց քաղաքացիներին դիմել նաև պոլիկլինիկաներ կամ իրենց անձնական բժիշկներին, եթե դրա կարիքը կա, հետո միայն, եթե անհրաժեշտություն լինի, շատպգնություն կանչել։