Հայ ժողովրդի սերն ու ուշադրությունն ինձ ուժ են տալիս. Գիլոյանն ընդունել է Գուլամիրյանին

 Կարեն Գիլոյանն ու Արսեն Գուլամիրյանը
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին, որը Հայաստան է ժամանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայ ժողովրդի սերն ու ուշադրությունը մեծ ուժ են տալիս։ Այս մասին հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հանդիպման ժամանակ։
Замминистра ОНКС Карен Гилоян принял чемпиона мира по профессиональному боксу WBA армянина французского происхождения Арсена Гуламиряна (3 января 2023). Еревaн
Կարեն Գիլոյանն ու Արսեն Գուլամիրյանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Ֆրանսիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկի այցը հայրենիք, շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի և հայի անունը մշտապես բարձր պահելու համար։
Արսեն Գուլամիրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո հայրենիք այցելելն իր համար մեծ հպարտություն է։
«Այս գնահատանքն իսկապես շատ կարևոր է ինձ համար: Հայ ժողովրդի սերն ու ուշադրությունն ինձ մեծ ուժ են տալիս: Ես դա մշտապես զգում եմ: Հուսով եմ՝ այս տարի ևս երկու տիտղոսս կպաշտպանեմ ու Ֆրանսիայի դրոշին զուգահեռ կբարձրացնեմ նաև Հայաստանի դրոշը՝ որպես հայ»,–նշել է նա։
Նշենք, որ հայազգի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 27 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ, որոնցից 19-ը՝ նոկաուտով: Վերջին մենամարտն անցկացրել է 2022 թվականի նոյեմբերի 19-ին՝ պաշտպանելով WBA վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ֆրանսիայի Կան քաղաքում կայացած մենամարտում Գուլամիրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ռուս Ալեքսեյ Եգորովին՝ 116-112, 116-112, 117-111 հաշիվներով։
Ռեկորդային հաղթանակներ, բացառիկ ու աննախադեպ թվով մեդալներ. 2022-ի մարզական ամփոփումը
Հայազգի բռնցքամարտիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 25-ին և կփորձի պաշտպանել WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը: