ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Դարդանելի նեղուցն արդեն երրորդ օրն է` ուժեղ մառախուղի պատճառով փակվում է նավերի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է նեղուցում նավերի անվտանգ անցման ապահովման ծառայությունը։
«Նավերը, որոնք պետք է մուտք գործեին հարավից, նախազգուշացվել են ռադիոյով, հայտարարվել է, որ նեղուցը փակ է նավերի երկկողմանի տարանցման համար` սահմանափակ տեսանելիության պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայում խիտ մառախուղ է նկատվում արդեն երրորդ օրը։ Երեկ երեկոյան մոտ 50 ավիաչվերթ Է չեղարկվել։
Հայտարարվել է, որ նավերի երթևեկությունը բնականոն հուն կվերադառնա, երբ մառախուղն անցնի։
Տեղական լաստանավային հաղորդակցությունը շարունակվում է։