ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի– Sputnik. Այսօր Արագածոտնի մարզի Հարթավան-Ափնագյուղ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա երկու տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 3-ին`ժամը 08։01-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ,կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջված հայտնվել հանդամասում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Մ․ Պ․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
shamshyan.com–ի տվյալներով ՝ տուժածները քույր ու եղբայր են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։