ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Սերիալներից հայտնի դերասան Արսեն Լևոնյանը 5 անգամ կրակել է իր գլխին։ Տեղեկությունը հայտնում է armlur.am-ը` նշելով, որ նա հաղորդավար, դերասան Խորեն Լևոնյանի եղբայրն է։
Shamshyan.com-ն էլ տեղեկացնում է, որ ոստիկանությունը ժամը 05։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Լ․-ն է։
«Ոստիկանության ծառայողները զրուցել են Ա․ Լ․-ի հարազատի հետ։ Նա հայտնել է, որ դերասանն իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կա՛մ ինքնասպանություն գործելու համար, կա՛մ անզգուշաբար մի անգամ կրակել է գլխին։ Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- գրում է կայքը։
Ոստիկանները նշված բնակարանում, որտեղից Ա․Լ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակը։
Դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության փորձի հատկանիշներով։