Կիևում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ են վնասվել. քաղաքապետ

Կիև
Կլիչկոյի խոսքով` Դնեպրի ձախ ափին գտնվող Դեսնյանսկի շրջանում պայթյուն է որոտացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Կիևում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ են վնասվել։
«Ջերմամատակարարման օբյեկտները հոսանքազրկվել են», – Telegram–ում գրել է նա։
Գիշերը ուկրաինական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Կիևում հզոր պայթյուններ են եղել։ Քաղաքում օդային տագնապ է հնչել։ Մոսկվայի ժամանակով 01։30-ի սահմանում ԶԼՄ–ները հայտնում էին Դնեպրի աջ ափին, Կիևի հարավ–արևմուտքում գտնվող Գոլոսեևսկի շրջանում և քաղաքի ձախափնյա հատվածում տեղի ունեցած պայթյունների մասին։ Կլիչկոն հայտարարել է, որ պայթյուն է որոտացել Դնեպրի ձախ ափին գտնվող Դեսնյանսկի շրջանում։
Ուկրաինական գերությունից 82 զինվորական է վերադարձել. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական ենթակառուցվածքներին սկսեց հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի ահաբեկչությունից (որի հետևում, ըստ ՌԴ իշխանության, ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած) երկու օր անց։ Այդ օրվանից Ուկրաինայի շրջաններում օդային տագնապ է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրով։ Հարվածներից հետո` նոյեմբերի 15-ին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարեց, որ երկրի էներգետիկ համակարգի մոտ կեսը շարքից դուրս է եկել։
ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ընկերություններին