Գլխին չի կրակել. Խորեն Լևոնյանի եղբայրը հերքում է իր մասին լուրերը

Արսեն Լևոնյան
Ավելի վաղ լուր էր տարածվել, թե Արսեն Լևոնյանը օդաճնշիչ ատրճանակով 5 անգամ կրակել է իր գլխին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Դերասան Արսեն Լևոնյանը, որը նաև դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրն է, հերքում է իրեն վերագրվող միջադեպի մասին լուրերը։ «Ֆեյսբուքի» իր էջում նա գրել է, որ քիչ առաջ է այդ մասին տեղեկացել։
«Բարև Ձեզ, իմ սիրելի՛ ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ խաղաղ, անամպ երկինք, պատերազմներից հեռու լինենք և սիրով միշտ լի: Քիչ առաջ տեղեկացա և ծիծաղով վերաբերվեցի իմ մասին տարածված կեղծ լուրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս և ընկերներիս հետ։ Փառք Աստծո, ամեն բան լավ է ինձ հետ: Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից` միայն կասեմ, որ «լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»։ Սիրով՝ Ձեր Արսեն Լևոնյան»,- գրել է նա։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Արսեն Լևոնյանը հունվարի 2-ին օդաճնշիչ ատրճանակով 5 անգամ կրակել է իր գլխին, ապա ժամը 05։30-ի սահմաններում տեղափոխվել «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։