Նոր տարվա գիշերը Շիրակի մարզում 8 երեխա է ծնվել. նրանց թվում նաև զույգ կա

Նորածին
Մարզում 2022 թվականի ընթացքում 2796 երեխա է ծնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Շիրակի մարզում 2023 թվականի հունվարի 1-ի գիշերը լույս աշխարհ է եկել 8 երեխա։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
«Հունվարի 1-ի գիշերը լույս աշխարհ եկած փոքրիկներից 6–ը տղա են, 2–ը` աղջիկ, ծնունդներից մեկը զույգ է եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Դեկտեմբերի 31–ին Շիրակում 2 աղջիկ է ծնվել։
2022 թվականին մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2796 երեխա` 1503 տղա, 1293 աղջիկ, ծնունդներից 29–ը զույգ է եղել, 2–ը` եռյակ։
Երեխան շատ չի լինում․ «7 որդով սեղան նստելու» օրհնանքը Մոսինյաններն իրականություն դարձրին