ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլոր այն օտարերկրացիների Ամանորը, որոնք այս օրերին Հայաստանում են գտնվում։ Նա ֆեյսբուքյան իր էջում է գրառում արել։
«Ցանկանում եմ հատուկ շնորհավորել մեր երկրի այն հյուրերին և օտարերկրացիներին, որոնք Ամանորը կամ Սուրբ ծնունդը դիմավորում են Հայաստանում կամ պարզապես հանգստանում են Հայաստանում այս օրերին։ Հյուրընկալությունը մեր ազգային ինքնության մի մասն է, և մենք ուրախ ենք ձեր ներկայությամբ։ Եվ նաև այն պատճառով, որ դուք օգնում եք մեզ ավելի լավ ճանաչել ինքներս մեզ»,–գրել է նա։
Հավելենք, որ Փաշինյանը 10 օտար լեզուներով է շնորհավորանքը հղել։