ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Այսօր, ժամը 17։15-ից ԱԻՆ-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Երևանի Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ, տեղեկանում ենք գերատեսչության պաշտոնական էջից։
«Նշված վարչական շրջաններ են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ։ Ժամը 17:50-ին «Գազպրոմ Արմենիայից» տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտավետության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ–ը քաղաքացիներին խորհուրդ է տալիս օդափոխել տարածքը: