ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը 2020 թվականից հետո ոչ միայն վերականգնվեց, այլև գերազանցեց նախաճգնաժամային 2019 թվականի մակարդակը։
2022 թվականի հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում արտաքին առևտրում Հայաստանի ամենամեծ թռիչքը գրանցվել է Ղազախստանի հետ` 5.3 անգամ, Բելառուսի հետ` 2.8 անգամ, Ռուսաստանի հետ` 2.2։ Աճ է նկատվում նույնիսկ Ղրղզստանի հետ առևտրում։ Եվ դա այն դեպքում, որ երկու երկրները բավական հեռու են գտնվում միմյանցից, ինչը դժվարություններ է առաջացնում փոխադարձ բեռնափոխադրումների հարցում։
Առևտրի աճը պայմանավորված է ոչ միայն ներկրմամբ, այլև արտահանմամբ։ Մասնավորապես նկատելի դիվերսիֆիկացվել է Ռուսաստանի հետ արտահանումը։ Օրինակ` միրգ–բանջարեղենի արտահանումն աճել է 2.17 անգամ, 2020 թվականի անկումից հետո վերականգնվում է հագուստի արտահանումը։
Ապրանքների մասով տվյալները ներկայացվում են առաջին կիսամյակի համար, դրանք վերջին թարմացված թվերն են։ Փոքր ծավալներով, բայց աճում է Հայաստանից դեպի Ղազախստան ոսկերչական իրերի արտահանումը, դեպի Ղազախստան և Ղրղզստան` դեղերի։
Պակաս հատկանշական չէ նաև մեխանիկական, էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների արտահանման աճը։