Երևանում ավտոմեքենա է այրվել. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Վարորդը դաստակի հատվածի այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկի փողոցում այսօր ավտոմեքենա է այրվել, ինչի հետևանքով հոսպիտալացվել է մեքենայի վարորդը, հայտնում է ԱԻՆ–ը։
Նշվում է, որ ահազանգը ստացել են ժամը 12։44-ին և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։12-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1988 թ․)՝ մասամբ։
Վարորդը դաստակի հատվածի այրվածքներով հոսպիտալացվել է նախ «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Նրան, սակայն, այնուհետև տեղափոխել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։