ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Երևանում այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել` թիվ 99 երթուղու ավտոբուսը վերջին կանգառում ինքնաբերաբար շարժվել է և մի քաղաքացու վրաերթի ենթարկել, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Երևանում 99 համարի ավտոբուսն ինքնաբերաբար շարժվել է և մի քաղաքացու վրաերթի ենթարկել
© Sputnik / Aida Ordyan
Դեպքը տեղի է ունեցել Ծարավ Աղբյուր փողոցում. ավտոբուսը շարժվել և վրաերթի է ենթարկել մի մարդու, որը տեղում մահացել է։ Վթարի հետևանքով վնասվել է նաև տեղի տեսախցիկներից մեկն ու տարածքի դարպասը։
Ըստ լուրերի` մահացածը, հնարավոր է` ավտոբուսի վարորդն է։