ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից Դանի Ալվեսին կասկածում են սեռական ոտնձգության մեջ, հաղորդում Է ABC-ն:
Կինը, որի անունը չի հրապարակվում, 39-ամյա պաշտպանի դեմ ոստիկանություն հայց է ներկայացրել` սեռական բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով։
Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում` դեկտեմբերի 30-ին։ Տուժողի ցուցմունքների համաձայն՝ Դանի Ալվեսը ձեռքը դրել է նրա հագուստի տակ։ Հաղորդվում է, որ ենթադրյալ զոհը «շատ նյարդայնացած է եղել» և անմիջապես ոստիկանություն չի հայտնել կատարվածի մասին, իսկ հետո դիմում է ներկայացրել և իր բացատրությունները տվել:
Իսկ երբ ոստիկանները կանչով ժամանել են ակումբ, չարագործը, որը, ինչպես ենթադրվում է Դանի Ալվեսն է, արդեն տարածքում չի նեղել։ Ինքը՝ ֆուտբոլիստը, լիովին հերքում է իր մասնակցությունը կատարվածին։