ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսն այսօր այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսը Եռաբլուր է այցելել եպիսկոպոսների և Էջմիածնի միաբանների հետ` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Նրանք աղոթել են նահատակված քաջորդիների հոգիների խաղաղության համար և այցելել ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումը։