ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Բանակցությունների արդյունքում ուկրաինական գերությունից 82 ռուս զինծառայող է վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Դեկտեմբերի 31-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվել են 82 ռուս զինծառայողներ, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում», - նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում պարզաբանել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ազատված զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում ու վերականգնում անցնելու համար:
«Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն», - ավելացրելեն ՊՆ-ում:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 309-րդ օրը։