Պուտինն ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին՝ զինվորականներով շրջապատված

Պուտինն ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին՝ զինվորականներով շրջապատված
Վլադիմիր Պուտինը պարգևներ է հանձնել այն զինծառայողներին,որոնք քաջություն և հերոսություն են ցուցաբերել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Անցած տարին Պուտինն անվանել է շրջադարձային իրադարձությունների տարի, որոնք հիմք են ստեղծում ապագայի և անկախության համար, և ընդգծել է, որ ռուսաստանցիները քաջություն և արժանապատվություն են ցուցաբերել, աջակցել են Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մասնակիցներին:
«Միասին կառուցում ենք։ Եվ ստեղծում ենք։ Գլխավորը Ռուսաստանի ճակատագիրն է։ Հայրենիքի պաշտպանությունը մեր սրբազան պարտքն է մեր նախնիների և սերունդների առջև», — ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ ճշմարտությունը Ռուսաստանի կողմից է, որը պաշտպանում է իր մարդկանց իր իսկ պատմական տարածքներում: Նա նաև հիշեցրել է, որ արևմտյան էլիտաները տարիներ շարունակ խոսում էին իրենց խաղաղ մտադրությունների մասին, այդ թվում՝ Դոնբասում, իսկ իրականում աջակցում էին նեոնացիստներին։
Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհակալություն է հայտնեց հատուկ ռազմական գործողության մասնակիցներին ոգու ուժի և քաջության համար և վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կհաղթահարի բոլոր դժվարությունները, կպահպանի մեծ և անկախ երկիրը:
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հաղթանակն անխուսափելի է